ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանի ԶՈւ-ը փոքր տրամաչափի զենքերով կրակ են արձակել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի Զինված ուժերը փոքր տրամաչափի զենքերով կրակ են արձակել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են @wargonzo-ի՝ Ստեփանակերտի աղբյուրները:
Շուշիից լսվում են անկանոն կրակոցներ: Ըստ աղբյուրի' կրակում են Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
Խաղաղապահներն արդեն տեղեկացվել են դեպքի մասին: