Թող հայ ժողովրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ուղերձ է հղել.
Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:
Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո: Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս»: