ԲՀԿ խմբակցությունը խորհրդակցություն է հրավիրել
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը այս պահին խորհրդակցություն է հրավիրել: Խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը newspress.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ինքը ևս պատրաստվում է մտնել խորհրդակցության: Թե ինչ թեմայի շուրջ կխոսեն պատգամավորները` Էնֆիաջյանը չմանրամասնեց, սակայն նշեց, որ բոլոր հարցերին կպատասխանի խորհրդակցությունից հետո:
Չի բացառվում, որ քննարկման թեման լինելու է հանրաքվեն և քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք, որ մամուլում ակտիվորեն շրջանառվում էր, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն պայմանավորվածության էին եկել հանրաքվեի օրը ընտրակեղծիքներ կատարելու մասով: