Թուրքիան հյուսիսային Իրաքում 30 հազարանոց զորք է ցանկանում տեղադրել
Վերջին օրերին Թուրքիան Իրաքի Մուսուլի շրջան աստիճանաբար զորք է տեղափոխում: Ըստ ondakika.com-ի, այժմ այնտեղ գտնվում է 8000 զինվոր և 140 զրահամեքենա, որոնք նախապատրաստական աշխատանքներ են կատարում 30 հազար զինվոր տեղավորելու ուղղությամբ: Կայքի փոխանցմամբ` բազմաթիվ զրահամեքենաներ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ են տեղափողվել հյուսիսային Իրաք, որտեղ աշխատանքներ են կատարվում ռազմաբազա ստեղծելու նպատակով
Ըստ աղբյուրի` ԱՄՆ-ի ՊՆ-ից տեղեկացրել են, որ իրենք տեղյակ չեն եղել թուրքական գործողությունների մասին, և միայն դրանից հետո է զեկուցվել իրենց կոալիցիոն հրամանատարների կողմից:
Զորքի տեղակայման շրջանում տարածված լուրերի համաձայն այնտեղ առաջիկա 20 օրվա ընթացքում խոշոր իրադարձություններ են տեղի ունենալու: