ՀՅԴ-ի խոսքը դեռ ուժի մե՞ջ է
«Դեռևս ամփոփում ենք, ուսումնասիրում ենք, երբ կավարտենք` գնահատական կտանք»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառանալով երեկ կայացած հանրահավաքի վերաբերյալ հարցերին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ եթե հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքներ լիnեն, իրենք ընդդիմադիր գործընկերների հետ կպայքարեն դրանց դեմ, անկախ նրանից , որ կողմ են սահմանադրական փոփոխություններին:
Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին ինչ մեթոդներով են այժմ պայքարելու, հաշվի առնելով այն, որ մյուս ընդդիմադիրները արդեն ահազանգել են բազմաթիվ ընտրակեղծիքների մասին: ՀԱԿ-ի տվյալներով ընտրակեղծիքների թիվը հասնում է կես միլիոնի: ԱԺ ՀՅԴ խմբացության ղեկավարն ասաց, որ եթե ընտարկեղծիքների կոնկրետ ապացույցներ լինեն, իհարկե, իրենց ասածը ուժի մեջ է` կպայքարեն. մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ հետո, երբ ավարտենք ուսումնասիրությունները»,-եզրափակեց նա:
Հիշցնենք, որ ԿԸՀ-ի կողմից հրապարակված վերջին տվյալներով` սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 63,35%-ը, իսկ ոչ 32,35%-ը: