Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին
Տնտեսություն

Կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները. մանրամասներ Փաշինյանի որոշումից. 168.am

168.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:

Փաշինյանի այդ որոշումից ակնհայտ է դառնում, որ պետական բյուջեի ճեղքն ինչ-որ ձեւով լցնելու համար իշխանությունը կրկին քաղաքացու գրպանն է մտնելու։

Եվ այսպես, նշյալ որոշման հավելվածում տրված ընդհանուր նկարագրության մեջ ասվում է՝ հարկային քաղաքականության ճեղքը հարկային օրենսդրության հետեւանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունն է: Ուստի իշխանությունը որոշել է որոշակի փոփոխությունների գնալով՝ կրճատել այդ ճեղքը:

Որոշման հավելվածում նախ նշված է, թե կրճատելու են հարկային արտոնությունների կիրառման շրջանակը՝ կրճատելով հատկապես այն արտոնությունները, որոնց արդյունավետությունը, ըստ նախագծի հեղինակների, չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությամբ:

Հարկային քաղաքականության ճեղքի 1-ին պատճառը, ըստ որոշման հավելվածի, ՀՀ-ում ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատված գործարքների «չափազանց լայն շրջանակն է»: Ըստ այդմ, նախատեսվում է կրճատել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ շրջանակը: Սա ենթադրում է, որ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում սահմանված՝ ԱԱՀ-ից ազատված գործարքներն ու ծառայությունները կպակասեն:

Որոշման հավելվածում մասնավորապես նշված են առողջապահական ու կրթական ծառայությունների ԱԱՀ-ով հարկելու անհրաժեշտությունը: Հետեւաբար՝ առաջիկայում կտրուկ կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները: Որպես հիմնավորում՝ նշված է, թե այդ ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետական պատվերով կամ, այլ կերպ ասած՝ անվճար բուժօգնություն ստացողների եւ սովորողների թիվը:

Այս որոշմամբ նաեւ առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ սահմանել ավելի բարձր բեռ:

Հարկային քաղաքականության ճեղքի 2-րդ պատճառը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունն է: Այս համակարգի ներդրման համար, որպես հիմնավորում, ներկայացված են հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման եւ եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու հարցերը:

Որպես հարկային քաղաքականության ճեղքի ձեւավորման պատճառ՝ ներկայացված է նաեւ գործարքների լիարժեք փաստաթղթավորման բացակայությունը: Այս բացը որոշման հավելվածում պատճառաբանված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմի առկայությամբ:

Հետաքրքրական է, որ որպես օրինակ՝ բերված է գյուղատնտեսության ոլորտը, ու նշված է, թե գյուղատնտեսական արտադրանք արտադրողների հիմնական մասը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Եվ այս բացը լրացնելու համար առաջարկվում է «գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում»:

Նշված միջոցառումները իրականացնելու համար Հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու եւ դրանց կառավարությանը ներկայացնելու համար պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակ է տրված մինչեւ 2021 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը»։