Հիմնավորել, որ Շուռնուխը ադրբեջանական գյուղ է` ամենաքիչը պետությունից, նրա անվտանգությունից պատկերացում չունենալ է. Դավիթ Սանասարյան
Հասկանում եմ, որ ցանկանում եք օբյեկտիվ երևալ կամ պաշտպանել մեկին, բայց հիմնավորել, որ Շուռնուխը ադրբեջանական գյուղ է ու պատմականորեն իրենցն է, ամենաքիչը պետությունից, նրա անվտանգությունից պատկերացում չունենալ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը։
«Ու դա ասում եք էն ֆոնին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է Երևանը, Սևանը, Զանգեզուրը իրենցը լինելու մասին։ Նմանատիպ անտրամաբանական գրառումներով ավելի եք խորացնում երկրում ստեղծված ճգնաժամը, լռելն ավելի արդար է։
Դադարեցրե՛ք այդ հակահայկական դիսկուրսը»։