Շուռնուխում վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի` հետեւից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետը` բնակիչներին. VIDEO
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի փողոցն անցնելը վաղվանից դառնում է խնդիր։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանն ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Նա բնակիչներին հորդորեց պահել անվտանգության կանոնները. «Փողոցը վաղվանից անցնելը դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի հետեւից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք»,-ասաց Հակոբ Արշակյանը:
Գորիսի քաղաքապետն էլ նշեց. «Ինչքան էլ Կառավարություն չունենք, մի մտածեք, որ այս բեռը կթողենք ձեր ուսերին։ Ինչքան էլ Կառավարություն չունենք, հո մենք մեռա՞ծ չենք»։