Վայոց Ձորում բախվել են ՊՆ N զորամասի ծառայության պետի «Mercedes»-ն ու պայմանագրային զինծառայողի «Opel-ը. կա 5 վիրավոր. Shamshyan.com
Վայոց Ձորի մարզում երեկ՝ հունվարի 3-ին, ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով «Mercedes»-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղեւոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։