78 օր է՝ մեր 40 տղաներից լուր չունենք, Զանգելանի հատվածում այդպես էլ որոնողական աշխատանքներ չեն սկսել. անհետ կորած զինծառայողի մայր. Tert.am
78 օր է՝ մեր 40 զինվորներից լուր չունենք, Զանգելանի հատվածում այդպես էլ որոնողական աշխատանքներ չեն սկսել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը՝ հիշեցնելով, որ պարբերաբար իրեն վստահեցնում էին, թե առաջիկա օրերին որոնողական աշխատանքները մեկնարկելու են։
«Չգիտենք՝ ինչ անենք, էլ ում դիմենք։ Պատկան մարմիններ չունենք, արդեն անիմաստ է թե՛ Պաշտպանության նախարարությանը դիմելը, թե՛ Նիկոլ Փաշինյանին։ Որ իրենց տներում էսպիսի դեպք լիներ, այս օրերին էլ կաշխատեին, բայց վերքը տիրոջն է ցավեցնում։ Այս օրերին ոչ մի զինծառայողի ընտանիքի, երեխայի անգամ չեն հիշել, ոչնչով չեն հետաքրքրվել, չեն փորձել աջակցել։ Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ վիճակում ենք, անգամ իրենց զորամասին։ Ստացվում է՝ մի ամբողջ սերունդ զոհվեց, անհետ կորավ, հաշմանդամություն ձեռք բերեց անիմաստ․․․»,-մանրամասնեց տիկին Անահիտը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: