Էդմոն Մարուքյանը հանդիպել է Գորիսի և Շուռնուխի ղեկավարներին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եղել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում։ Այդ մասին նա տեղեկացրել է ինստագրամի իր էջում։
«Այսօրվա հանդիպումներով գերհագեցած օրն ավարտեցինք Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որը վերջին օրերին առավել հայտնի դարձավ համայնքի տարածքների մի մասի շուրջ առաջացած խնդիրներով։
Շուռնուխում հանդիպեցինք Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, ինչպես նաև խոշորացված համայնքի մաս կազմող Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանին։
Քննարկել ենք պատերազմից հետո Գորիս խոշորացված համայնքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավոր միջոցները»։