«Ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոնի». ՀԱԿ
«Կատարվել են բազմաթիվ ծանրագույն կեղծիքներ: Մեր գնահատականներով ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոնի»,- կեսգիշերին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա` ընտրակեղծիների մասին անգամ վկայում է ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալը մասնակցության ցուցանիշի վերաբերյալ. մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ:
Լևոն Զուրաբյանի տվյալներով` մի շարք ընտրատեղամասերում ոչ թե քվեարկություն է եղել, այլ ձեռնամարտ: Ճնշումներ են գործադրվել «ոչ»-ի կողմնակիցների նկատմամբ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով` այս ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների մեխանիզմում կիրառվել են նաև նորամուծություններ: Մասնավորապես, լրացուցիչ ցուցակների հետ կապված: Աննախադեպ թվով բնակիչներ մարզերից քվեարկել են Երևանում:
Զուրաբյանը եզրափակեց, որ ճակատամարտը դեռ ավարտված չէ, դեկտեմբերի 7-ին իրենց կայանալիք հանրահավաքն էլ ուժի մեջ է: