Ամերիաբանկը ամանորյա նվերների ողջ գումարն ուղղել է արցախցի երեխաների ժպիտներին
Հատկապես այս Ամանորին հրաշքին հավատալու և բարի գործ կատարելու բոլորիս ցանկությունն անսահման է։ Մենք վստահ ենք, որ երեխաների գիտելիքը մեր զարգացման և աճի գրավականն է։
Այս տարի մենք ամանորյա նվերների ողջ գումարն ուղղել ենք արցախցի երեխաների ժպիտներին՝ նվիրելով նրանց ապագան գիտելիքով կերտելու հնարավորություն։
Սիրով տեղեկացնում ենք, որ անցնող տարվա վերջին աշխատանքային օրը դեկտեմբերի 30-ն է: Մեր մի քանի մասնաճյուղեր սիրով կսպասարկեն Ձեզ նաև տոնական օրերին, Կոնտակտային կենտրոնը` 24/7 շուրջօրյա գրաֆիկով: Ծանոթացե'ք մեր ամանորյա աշխատանքային ժամանակացույցին այստեղ:
Մաղթում ենք, որ 2021թ․-ը լինի խաղաղության և վերելքի տարի։
Սիրով՝ Ամերիաբանկ