Հաշված ժամեր անց ադրբեջանցիները արագ «зачистка» սկսեցին. մեդիափորձագետը՝ Հադրութում հայ զինվորների սպանվելու պատճառների մասին
Մեր 6 զինվորականները, որ 70 օր չեն հանձնվել, վերադառնում են Երևան։ ԱԱԾ-ն ու ռազմական ոստիկանությունը իրենց ժամանակավոր արտաքին աշխարհից (լրատվական) մեկուսացնելու ու համապատասխան բացատրական ոև հոգեբանական աշխատանքներ տանելու փոխարեն, թողնում են հանգիստ հարցազրույց տան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձահետ Տիգրան Քոչարյանը:
«Երեխեքն էլ պատմում են, որ 21 հոգի են եղել, երեք խմբով են եղել, մանրամասն ասում են՝ ոնց են թաքնվել։ Լրագրողներն էլ՝ առանց համապատասխան վերահսկողության ու խորանալու, տեղադրում են պատմածները։
Հաշված ժամեր անց ադրբեջանցիք արագ «зачистка» են սկսում մնացած երկու խմբերի գտնվելու հնարավոր տեղերում, հայտնաբերում ու սպանում վեց հայ զինվորի:
Էս անվերահսկելի բառդակի վերջը լինելո՞ւ ա մի օր»,-գրել է Քոչարյանը: