Արշալույսում գյուղապետը վերընտրվել է, «Ոչ»-ը` պարտվել
Արշալույս գյուղում գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Երկու ընտրատեղամասում էլ նրա օգտին քվեարկողների թիվը գրեթե կրկնակի է եղել մյուս թեկնածուի ցուցանիշներից:
Փոխարենը Արշալույսում Սահմանադրական փոփոխությունների ասել են «Ոչ»: Ընտրատեղամասերից մեկում 589 ոչ քվեարկող է եղել, 167` այո: Մյուս ընտրատեղամասում էլ 626 ոչ, 252` այո:
Հիշեցնեն, որ newspress.am-ը երեկ Արշալույսում արձանագրել էր մի շարք ընտրախախտումներ, որոնք ուղորդվում էին Զարզանդ Գրիգորյանի կողմից: