Հայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն ՍիմոնյանԵմենի հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող Դուբաբ քաղաքըՍփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել. մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի մասին է. ՓաշինյանՀովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնումԱտեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում. Փաշինյանը որոշում է կայացրել«Անմիջապես ցանկացա զանգահարել մորս». Լավրովը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասինԵթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ ՓաշինյանՀաջիև. Ադրբեջանն ու Հայաստանը մտել են խաղաղության նոր դարաշրջանԵթե որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, նշանակում է, որ ասում են՝ ՀՀ տարածքը, ասենք, 29,750 քառակուսի կիլոմետր է. պատերազմ են հայտարարումԱդրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան ԱբրահամյանՄի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պարոն Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ. ՓաշինյանՕկուպացված Մարտակերտում ականի պայթյունից վիրավորվել է հերթական ադրբեջանցինԱռուշ Առուշանյանը ՔՊ-ն դաշինք է ձևավորելու. Փաշինյանը հաստատեց«Kia»-ն բախվել է շատրվաններին, շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ«Հզբոլլահի» թունելների պայթեցման հետևանքով Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով». ՔաղաքագետԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն գործող ռեկտորն էՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 11-ի դրությամբ
Բյուրեղավանի ջրում՝ «շեղում չկա», բայց մեկ տարում՝ կրկնվող թունավորումներ, հակասական նմուշառումներ և 2 քրեական վարույթ
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Փաշինյանն անցավ դպրոցի տնօրեններին
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԱրցախՊապիկյանը կրկին զորամասեր ու դիրքեր է գնացելԲյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվելՆավթի գները գերազանցել են 105 դոլարը՝ ճնշում գործադրելով Ուոլ Սթրիթի վրաՀրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել
Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում. «Հրապարակ»Որոշ հասցեներում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՌուսաստանի 26 խոշոր օդանավակայանում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ» Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»Սարատովի Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանըՍպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել. «Ժողովուրդ»Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»Ուկրաինան հարվածներ է հասցրել Վոլգոգրադի մարզին. կան վիրավորներԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի
Արխիվ

Խեցգետինների համար օրվա առաջին կեսը կլինի հանգիստ. օրվա աստղագուշակ

Խոյեր` կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանդիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել: Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելու արդյունքը:

Ցուլեր` օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Ցուլերը կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը: Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ:

Երկվորյակներ`շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև` պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն: Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ:

Խեցգետիններ` օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն: Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները:

Առյուծներ` աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է: Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է:

Կույսեր` ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները: Հնարավոր են առողջության հետ կապված թեթև անհանգստություններ, հոգնածության նշաններ կզգաք արդեն կեսօրից: Ավելի լավ է բարդ գործեր չձեռնարկեք, քանի որ այսօր հակված եք շուտ ընկճվելու, ձեր հետաքրքրությունը շատ արագ մարում է նույնիսկ այն գործերի հանդեպ, որոնց դեռ երեկ մեծ ոգևորությամբ էիք վերաբերվում:

Կշեռքներ`վառ, հագեցած և, հիմնականում, հաճելի օր է: Կշեռքներն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի է ինքնատիպ և էքստրավագանտ պահվածքը, կարելի է, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները: Հնարավոր են չծրագրված, բայց խիստ հաջողված ճամփորդություններ: Շատ Կշեռքներ դրանց ընթացքում հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն: Նոր հարաբերությունները, սակայն, կզարգանան ավելի շուտ գործնական և բարեկամական ոլորտներում, քան ռոմանտիկայի ուղղությամբ:

Կարիճներ`այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը: Ձեռնպահ մնացեք ամեն տեսակի ինտրգներից, խորամանկություններից, արկածախնդրություններից և ռոմանտիկ հարաբերություններում առաջին հերթին հենվեք թափանցիկության և ազնվության վրա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Աշխատեք լավ տեսք ունենալ:

Աղեղնավորներ` հեշտ հաղթանակների հուս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Աղեղնավորներին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է: Փոխարենը` չեն բացառվում հաջողված գնումները, միևնույն ժամանակ հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Սիրահարված Աղեղնավորները շրջապատված կլինեն սիրելի էակի ուշադրությամբ և չեն դժգոհի հաճելի պահերի պակասից:

Այծեղջյուրներ` օրը սովորական չէ: Այն կլինի հետաքրքիր և հիշվող: Նշանի ներկայացուցիչներին հարկ կլինի շատ բան սովորել, ընդ որում, ոչ միայն հաճելի և ընդունելի մարդկանցից: Դուք կփորձեք խուսափել վեճերից, բայց դա ոչ բոլորին կհաջողվի. մի փորձեք իրավիճակը լիցքաթափել կատակների միջոցով: Այսօր հումորի զգացումը կարող է ձեզ դավաճանել: Զգուշավորություն հանդես բերեք ծախսերի հարցում: Դուք ծախսում եք ավելի շատ, քան իրականում անհրաժեշտ է: Կարող եք ձեռք բերել իրեր, առանց որոնց էլ հնարավոր է հրաշալի յոլա գնալ: Խիստ անցանկալի է պարտքով գումար տալ-վերցնելը, և, ընդհանրապես, ֆինանսների հետ կապված ինչ-ինչ պարտավորություններ ստանձնելը:

Ջրհոսներ` հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու: Կենսական ներուժը մեծ է, հնարավոր չէ ձեզ ընկճել, հոգնածություն չեք զգա, եթե նույնիսկ ողջ օրն անցկացնեք ոտքի վրա: Հնարավոր են անսպասելի նվերներ և հաճելի անկնկալներ:

Ձկներներ` օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Ձկներին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին` դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում: Ռոմանտիկ հարաբերությունները հարթ ընթացք չունեն: Ոչ բոլոր Ձկներին կհաջողվի ճիշտ մոտեցում հանդես բերել սիրելի մարդու նկատմամբ, թեև նրանք շատ կջանան դա անել: Նոր ծանոթություններ հաստատեք զգուշությամբ, մի վստահեք առաջին տպավորություններին: