Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Հասարակություն

Դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը ծրագրում է Ստեփանակերտում փարթի կազմակերպել. «Փաստինֆո»

«Լուրեր կան, որ դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում փարթի կազմակերպել: Այսինքն, այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց զավակներին, հայրերին ու եղբայրներին, էլ չեմ ասում Հայրենիքը, որովհետև Հայրենիք մենք բոլորս ենք կորցրել, Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստվում է ամանորյա փարթի կազմակերպել: Փաստորեն նրանք, ովքեր այդ մարդկանց հայրենիքը հանձնել են թուրքին, ովքեր հազարավոր ընտանիքների անհայրենիք են դարձրել, գալիս են այստեղ՝ նոր տարվա փարթի կազմակերպելու: Սրանց լկտիությունն ուղղակի սահմաններ չունի», - «Փաստինֆո»-ի փոխանցմամբ ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Կայքը գրում է. «Պատգամավորը մանրամասնել է՝ Ստեփանակերտի հանդիսությունների այդ սրահում, որտեղ, ասում են, թե Աննա Հակոբյանը ցանկանում է ամանորյա փարթի կազամակերպել, «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով կերակրում են այն մարդկանց, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված, չեն կարողանում ապրել իրենց տներում, այլ ժամանակավոր հյուրանոցներում կամ խնամքի կենտրոններում են բնակվում։ «Ես ուզում էի գնալ այդ, այսպես կոչված, բարեգործական ճաշարանի ստեղծման հետքերով, բայց ամեն անգամ ինձ հետ է պահում այն միտքը, որ ամեն դեպքում դա սնունդ է, որից օգտվում են այստեղ կարիքի մեջ հայտնված որոշ թվով մարդիկ: Բայց այդ բարեգործությունն այնքան տգեղ կերպով է արվում՝ հենց սրահի մուտքի մոտ ցուցանակ է փակցված, որի վրա մեծ տառերով գրված է հիմնադրամի անունը, տակն էլ ինչ – որ կասկածելի նշանաբան է՝ որ առաջարկում է «Իմ քայլը» հիմնադրամը՝ «Համատեղենք մեր քայլերը»… Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, և թե ինչո՞ւ արցախցին պետք է իր քայլերը համատեղի «Իմ քայլը» հիմնադրամի հետ, թողնում եմ ընթերցողի դատին: Ստացվում է, որ ամեն անգամ այդ ճաշարան մտնողը պետք է տեսնի, թե ով է իրեն կերակրում: Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ մուտքի մոտ տեսնելով «Իմ քայլը»-ի ցուցանակն, ուղղակի շրջվել ու հետ են վերադարձել, ներս չեն մտել: Եթե դա բարեգործություն է, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը հիմնադրամը, ապա, սովորաբար բարեգործությունն անում են համեստ ու լուռ»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը»:

Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտում խափանվեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անցկացվելիք ամանորյա բացօթյա միջոցառումը, որին պետք է մասակցեին Ստեփանակերտում ապրող մանկահասակ և պատանի երեխաները: