Եթե դուք ցուցադրելու եք երկրի թիվ 1 շիզոֆրենիկի Ամանորի ուղերձը, ապա դրանով դուք փաստում եք, որ ձեր համար նա ու նրա գործողությունները լրիվ բանական են. Մխիթարյան
ՀՀ-ում չկա ոչ մի օրենք, որը պարտադրում է մասնավոր հեռուստաալիքներին ցուցադրել երկրի որևէ մի ղեկավարի որևէ մի ուղերձ: Ըստ այդմ, բացի Առաջին ալիքից, որը ճակատագրով դատապարտված է ցուցադրել երկրի ցանկացած ղեկավարի ցանկացած զառանցանք, որևէ այլ հեռուստաալիք չունի ոչ մի պարտավորություն դա անելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Եվ ուրեմն՝ եթե դուք ցուցադրելու եք երկրի թիվ 1 շիզոֆրենիկի Ամանորի ուղերձը, դրանով դուք փաստում եք, որ ձեր համար նա ու նրա գործողությունները լրիվ բանական են և դուք կիսում եք դրանք:
Մի՛ եղեք Սիսակի պես: Մի՛ եղեք բեզատչոտնիկ: Պահեք ձեր արժանապատվությունը և ի վերջո՝ ցույց տվեք, որ դուք էլ ունեք ԿԱՐԾԻՔ: Ցույց տվեք, որ դուք ԺԵԽ-ի համար չեք աշխատում:
Հ.Գ. Թող ոչ մեկ առաջին պլան չբերի գովազդ հետագայում չունենալը վարչական ռեպրեսիաների պատճառով: ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓԼՈւԶՎԵԼ Է ԵՎ ԴՈՒՔ ԱՅՍՊԵՍ, ԹԵ ԱՅՆՊԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՔ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎՆԱՍՈՎ: Դուք գիտեք, որ ես դա գիտեմ: Այնպես որ արժանապատվությունը ռեպրեսիայի հետ կապ չունի: Դե ձեզ տեսնեմ»: