Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Հասարակություն

Նարեկը մահը գերադասեց գերությունից․ 3 տանկ խոցած եւ Շուշիի մարտերում նահատակված կրտսեր սերժանտի մասին. News.am

Նարեկը մահը գերադասեց գերությունից, որը տղամարդու, հերոսի արարք է. NEWS.am-ի հետ զրույցում ասում է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերի ընթացքում նահատակված Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը։

Շուշիի մատույցներում կռվի ժամանակ Նարեկն արդեն ոտքից վիրավորում էր ստացել, բայց շարունակել էր կռվել։ Նա շրջափակման մեջ էր ընկել ու ինչպես հայրն է ասում՝ նախընտրել էր ինքն իր կյանքին վերջ տալ, քան թշնամու հարվածից զոհվել։


«Մեզ զոհված հերոսներ պետք չէին, մեզ հերոսներ էին պետք, որոնք ողջ կվերադառնային։ Իմ հպարտությունը նրանում է, որ տղաս ոչ մի օր չզանգեց, ասի՝ մամ ջան, պապ ջան, ոտքս ցավում է, կարո՞ղ եք ինձ մի շաբաթով հոսպիտալ պառկեցնել։ Մեծատառով տղա ունեմ, որքան էլ ես սգամ, գիտակցում եմ, որ ինքն ինձ հետ է, բայց չեմ կարող նաեւ համակերպվել էն մտքի հետ, որ ինքը մեզ հետ չէ»,- ասում է Նարեկի հայրը։

19-ամյա Նարեկը 2020թ․-ի հունվարի 7-ին էր զորակոչվել բանակ։ Ծառայության առաջին վեց ամիսը Գյումրիում է եղել, ապա կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել Ստեփանակերտ։

Պատերազմի օրերին Նարեկը գրեթե միշտ կապ է ունեցել հարազատների հետ։ Հայրը պատմում է, որ սկզբնական շրջանում իրենցից գաղտնի է պահել, որ մասնակցում է ռազմական գործողություններին, միայն օրեր անց է այդ մասին իմացել եղբոր որդուց։

«Ես չէի էլ ցույց տալիս, որ գիտեմ այդ մասին։ Երբ ես էի որպես կամավոր գնացել, ես էլ նրան չէի ասել, բայց Նարեկը զգում էր, որ տանը չեմ, էնքան էր պնդել, մինչեւ կինս ասել էր, որ ես էլ եմ էնտեղ, որ ուզում եմ գնալ իր մոտ, մորն ասել էր՝ թող հանկարծ չգա, ես իրե՞ն տիրություն անեմ, թե՞ կռիվ անեմ»,- պատմեց հայրը՝ հավելելով, որ ինքն էլ Աղդամում է եղել, բայց այդպես էր չի հաջողվել որդու մոտ գնալ։

«Միշտ բարձր տրամադրություն ուներ։ Ինքն ինձ հույս ու դուխ էր տալիս՝ պապ, զգույշ եղի, քեզ լավ պահի, փոխարենը ես նրան էդպիսի բաներ ասեի։ Նոյեմբերի 7-ին ենք նրա հետ վերջին անգամ կապ ունեցել։ Ընկերոջ ու հորեղբոր որդու հետ էր նաեւ խոսել։ Ընկերոջից պահանջել է, որ իր փոքր եղբորը լավ նայի, իսկ հորեղբոր տղային էլ ասել է, որ մեզ՝ բոլորիս շատ է սիրում, ինքն իմացել է, թե ինչ պետք է լինի իր հետ, շատ արագ փոխանցել է իր մտքերն ու կապն ընդհատել, որովհետեւ շրջափակման մեջ է ընկած եղել, դիմացը՝ թշնամի, ետեւը նորից թշնամի»,- պատմում է Նարեկի հայրը։

Նարեկ Բադալյանը տան ավագն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ունի։ Քույրը՝ Անուշիկը մեզ հետ զրույցում ասում է․

«Նարեկը խելացի, կենսուրախ, ու շատ հոգատար էր։ Մենք նույն դպրոցում էիք սովորում, ամեն օր ներս էր մտնում իմ դասարան, հետաքրքրվում՝ ոնց եմ, գրավորներս ոնց եմ գրել, դեռ քանի ժամ ունեմ, որ իրար հետ տուն գնանք։ Մենք շատ կապված էինք իրար հետ»։

Հարազատների հետ զրույցներում Նարեկը պատերազմի մասին շատ չէր խոսում, Անուշիկը հիշում է, որ եղբայրը հուսադրում էր՝ ամեն ինչ լավ է լինելու։ Զուսպ ու համեստ Նարեկը տանեցիներին չէր ասել նաեւ, որ 3 տանկ է խոցել, այդ մասին էլ վերջերս են իմացել։

«Քանի որ ինքը հունվարի յոթին էր զորակոչվել, ես ամեն ամիս էդ օրը զանգում ու շնորհավորում էի իրեն։ Փետրվարի 7-ին իր երդման արարողությունն էր, մեզ ասում էր՝ քիչ մնաց, դիմացեք։ Էդպես ամեն ամսի յոթին ես զանգում ու շնորհավորում էի իրեն։ Օրերն էինք հաշվում, թե երբ է հետ գալու։ Նոյեմբերի 7-ին երբ զանգեց, երկու անգամն էլ մաման խոսեց հետը, ես կողքից միայն բարեւեցի, չհասցրեցի հետը խոսեմ ու շնորհավորեմ, որ ծառայության տասներրորդ ամիսն է լրացել»,- արցունքները հազիվ զսպելով՝ պատմեց քույրը։

Նարեկին հարազատները վերջին անգամ տեսել են հենց երդման արարողության օրը, դրանից հետո համավարակով պայմանավորված ո՛չ տեսակցություններ էին թույլատրում, ո՛չ էլ արձակուրդ տրամադրում զինվորներին։

Պատերազմը դեռ չսկսած, հորեղբոր կինը մի օր Նարեկին հարցրել էր, թե ե՞րբ արձակուրդ գա, ի՞նչ կուզի, որ իր համար անեն, Նարեկն ասել էր․

«Ոչ մի բան չեմ ուզում, միայն անկողինս առանձնացրեք, դրեք մի անկյունում, փոքրիկ պահարանը կողքը, վրան էլ նկարս դրեք, մինչեւ ես կգամ, չթողեք ոչ մեկ անկողնումս քնի»։

Արվեց այնպես, ինչպես Նարեկն էր ուզել։

19-ամյա Նարեկը հուղարկավորվել է Արմավիրի մարզի Ծաղկալունջ գյուղում։ Քրոջ խոսքով՝ նա գյուղի առաջին հերոսն է։ Որոշել են գյուղում պանթեոն բացել, որը կկրի Նարեկի անունը։ Որոշում կա նաեւ՝ գյուղի դպրոցն անվանակոչել Նարեկի անվամբ։