Էդ ո՞նց է սահմանազատմամբ Սյունիքի անվտանգության հարց լուծում, թուրքը կողքիս՝ կդառնամ անվտա՞նգ․ վերջնական չի սահմանը՝ չթողնեիր մտնեն․ քաղաքացի VIDEO
Այս վիճակում ապրել՝ չեմ պատկերացնում, ապագա չեմ տեսնում։ Այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը։
Նա նկատեց, որ Փաշինյանի հարցազրույցը լսելիս՝ դեղ է խմել, որ չվատանա։
«Նմանատիպ մտքեր արտահայտելն ինձ ցավ է պատճառում։ Տեսեք՝ հասարակ մի բան՝ ի՞նչ է նշանակում՝ թիվ 1 մեղավորը չեմ, լավ՝ թիվ 2 մեղավորն ես, պատասխան պետք է տաս։ Կամ ասում ա՝ Սերժ Սարգսյանին 6 միլիարդ առաջարկել են՝ իրեն որտեղի՞ց 6 մլդ․ հասկանո՞ւմ եք՝ հարցի էությունը հանում են, գումարի չափի մասին են խոսում։ Էստեղ գումարի խնդիր չի: Մարդը մերժել ա հող տալ. սա է հարցի էությունը»,-ասում է քաղաքացին՝ համարելով դա աբսուրդ։
Նա նկատում է, եթե Փաշինյանն ասում է, որ վերջնականապես սահմանները որոշված չեն, ինչպե՞ս է թույլ տալիս, որ ադրբեջանցին մտնի Սյունիքի մարզ։
«Վերջնական չի դիրքերը՝ չտայիր, գնացե՛ք բանակցեք»։
Անդրադառնալով Փաշինյանի արտահայտությանը, թե սահմանազատմամբ Սյունքի անվտանգության հարցն է լուծվում, քաղաքացին նկատում է․
«Էդ ո՞նց, դուք պատկերացնո՞ւմ եք․․․ դե հիմա թուրքին բերեք կողքիս կանգնացրեք՝ ես կդառնամ անվտա՞նգ»,-ասաց քաղաքացին։
«Կամ ի՞նչ է նշանակում՝ Կապան-Գորիս ճանապարհն արագ անցեք, որ գերի չընկնեք, գերի ընկնելիս էլ կզանգեք թեժ գծին, ուրեմն իմ անվտանգությունը ես պետք է դնեմ արագության վրա՞»։
Մանրամասները՝ տեսանյութում: