Լավ ա արել՝ ստորագրել ա, հողերը տվել ա, ա՛յ բոմժեր, սոված շներ․ Նիկոլի սոված աջակիցը՝ նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին (տեսանյութ)
Ազգային ժողովից Բաղրամյան փողոցով դեպի կառավարություն շարժվող ցուցարարները ճանապարհն անցնում էին «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։
Փողոցը մաքրող 3 կին այդ ժամանակ ճանապարհի վրա գտնվող «արագ սննդի» կետերից մեկում ընդմիջում էին անում։
Նրանցից, ըստ երևույթին ամենահամարձակը, բղավեց․
«Ինչի՞ հեռանա, այ բոմժեր, այ 5000 դրամանոց բոմժեր»։
Ցուցարարները նրան չարձագանքեցին և անցան։ Միայն նրանցից տարիքով մեկը չդիմացավ․
«Ո՞նց ինչի հեռանա, հողերը տվեց, դավաճանեց մեզ»,- ասաց նա։
Կինը առանց երկար մտածելու (երևի նաև մտածելու հարցում անընդունակ լինելով)՝ ասաց․ «Լավ ա արել, ստորագրել ա, տվել ա, այ 5000 դրամանոց բոմժեր, համ էլ Սերժն ու Քոչարյանն են տվել»։
Տղամարդը փորձեց բացատրել, որ Սերժը (ՀՀ երրորդ նախագահ) և Քոչարյանը (ՀՀ երկրորդ նախագահ) անցյալ են, իսկ այն ինչ արվում է՝ այսօրվա ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով է արվում, սակայն նրան համախոհներից մեկը քաշեց ու տարավ, հասկացնելով, որ անիմաստ է այդ մտածողության կնոջ հետ բանավեճի մտնել։