Նախնական տվյալներով «Այո»-է ասել մասնակիցների շուրջ 64 տոկոսը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների մոտ 94 տոկոսը:
Նախնական տվյալներով «Այո» է ասել մասնակիցների 63,59 տոկոսը, «Ոչ»՝ 32,14 տոկոսը:
ԿԸՀ-ն տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացել է էլեկտրոնային եղանակով:
Հանրաքվեին, նախնական տվյալներով, մասնակցել է 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:
Քվեարկություն է կայացել 1997 տեղամասերում: