Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Հասարակություն

Մեկ էլ տեսնում ենք ադրբեջանցիք իրար հետևից ընկած՝ եկան․ խոսում ենք, համոզում, հետ ճամփում․․․ սենց ճիշտ չի․ զրույց՝ սահմանապահի հետ

Բարեկամներիցս մեկը (ում անունն անվտանգությունից ելնելով չեմ նշում) Սյունիքի մարզի դիրքերից մեկում սահմանապահ է։ Հսկում են հերթափոխով։

Վերջերս գործով Երևանում էր։ Հարցերին շատ բան չէր պատասխանում, բայց սահմանին տիրող իրավիճակի մասին հարցնելիս՝ ասաց․

-Դե ոնց պետք ա լինի, պոստի ենք լինում, մեկ էլ տեսնում ենք` ադրբեջանցիք իրար հետևից ընկած՝ եկան (ծիծաղում է, փորձում է կատակի տալ)։

-Չէ, լո՞ւրջ։ Ի՞նչի են գալիս։ 

-Դե գալիս են, ասում՝ պետք ա հետ գնանք մեր դիրքից․․․ էս ծառը մերն ա, էն սարը մերն ա․․․ մենք էլ հետները խոսում ենք, համոզում, հետ ուղարկում․․․ կարող ա տենց օրվա մեջ մի երկու անգամ գան։

-Բա վտանգավոր չի՞։

-Դե տեսնում ենք մոտենում են՝ առաջ ենք գնում․․․ էն օրն էլ գյուղապետը զանգեց, թե վռազ եկեք։ Գնացինք։ Էլի մի խումբ եկել էր, թե գյուղի էսինչ տան տիրոջը պետք ա տենանք (ըստ իրենց քարտեզի՝ տունն իրենց տարածքում է)․․․ դե խոսացինք, հետո մի երկու հոգու հետները դրեցինք, գյուղապետի հետ ուղարկեցինք, որ գնան-խոսան (չի մանրամասնում և էլ չի շարոնակում)․․․ էհ, ի՞նչ ասեմ․․․ 

-Գյուղացիները չեն վախենո՞ւմ․․․

-Դե զգույշ են։ Իրանք են իրանց հարցը լուծում, պայմանավորում․․․ երևի սովորել են արդեն, բայց սենց չի կարա երկար շարունակվի։ Շատ մոտիկ են դիրքերը․․․ ամեն ինչ կարաս սպասես․․․(լռում է)։

-Գորիս—Կապան ճանապարհին էլ կան ադրբեջանցիներ, ո՞նց են անցնում, վախ կա՞ մարդկանց մոտ։ ԱԱԾ-ն ասում էր՝ անվտանգության համար էդ հատվածում չկանգնեք, արագ քշեք-անցեք․․․

-(Ծիծաղում է) ․․․ ԱԱԾ-ն կասի (նորից է ծիծաղում ու միանգամից լրջանում)․․․Էն սկզբի օրերին մի երկու անգամ տարել են ճամփից (հոգոց է քաշում)․․․ Գիտ՞ես ոնց, պարտադիր ուղեցում են՝ նամանավանդ ժամը իրիկունվա 6-ից հետո։ Իսկ որ Հայաստան մտնող ավտոն ա գալիս՝ մոտենում ենք, փաստաթղթեր հարցնում, նոր թողնում գնա․․․

-Իսկ եթե փաստաթղթերը կեղծ լինե՞ն։

-Դե կարա լինի, բայց հնարավորինս ուշադիր ենք լինում։

Ինչ վերաբերվում է քաղաքականությանը, ապա զրուցակիցս նկատեց, որ քաղաքականության մասին ընդհանրապես չեն խոսում՝ «արգելված թեմա է», բայց նշեց նաև, որ կառավարության ուշադրության բացակայությունն անմիջապես իրենց վրա են զգում։

-Ճիշտն ասած, քաղաքականության մասին ժամանակ էլ չի լինում խոսելու, ամեն րոպե նայում ենք, որ դրանք իրար հետևից չընկնեն-գան։ Ուղղակի ես չգիտեմ ինչքան կարանք համոզենք, ճամփենք։ Ոչ մեկը չկա, որ գա պաշտոնապես ասի՝ էս ձերը չի, արա՛, էս Հայաստանի տարածքն ա, գնացեք ձեր պոստը պահեք․․․ սենց ճիշտ չի էլի․․․ Մի քանի անգամ կգան, կտենան տեր կանգնող չկա՝ արդեն կռիվը գնաց․․․ ով հաղթի՝ իրանն ա․․․

Այդ պահին զանգեցին նրան, հետևից մեքենա էր եկել․

-Լավ ես գնացի, հազիվ հասցնեմ, պոստ եմ բարձրանալու․․․ լավ կացեք․․․

Արմինե Մկրտումյան