«Բռնե՛ք շիշը»․ վիճաբանություն՝ Հայկ Սարգսյանի և ԱԺ-ի մուտքի մոտ ակցիա անող քաղաքացիների միջև (տեսանյութ)
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և ԱԺ-ի մուտքի մոտ ակցիա անող քաղաքացիների միջև։ Երբ Սարգսյանը մոտենում էր խորհրդարանի ընդունարանին, ակցիայի մասնակիցներից մեկը գոռաց՝ «Բռնե՛ք շիշը»:
Խոսքերին հետևեց վիճաբանություն։
«Արան դու ես, այ տղա, հանկարծ շշփոթես, իմացի՝ ում հետ ոնց ես խոսում»,- դիմելով պատգամավորին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մի քանի րոպե վիճելուց հետո, Հայկ Սարգսյանը մտավ ԱԺ ընդունարան։