Դեկտեմբերի 28-ից Լեհաստանում երեքշաբաթյա համազգային կարանտին է սահմանվել
Լեհաստանի քաղաքացիները Սուրբ Ծննդյան արձակուրդներից հետո կապրեն համապետական կարանտինի ռեժիմում: Այն կսկսվի երկուշաբթի օրը և կգործի երեք շաբաթ:
Այս պահին ամբողջ հանրապետությունում գործում է դիմակների ռեժիմը, բոլոր դպրոցականները սովորում են հեռավար ձևաչափով, հանրային սննդի հաստատություններն աշխատում են միայն առաքումով:
Դեկտեմբերի 28-ից հանրապետության տարածքում փակ են բոլոր հյուրանոցները, առողջարաններն ու խանութները: Հնարավոր կլինի գնել միայն սնունդ և դեղամիջոցներ: Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկիի խոսքով, եթե նման միջոցներ չձեռնարկվեն, համավարակի երրորդ ալիք կարող է սկսվել: