ԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները
Հասարակություն

Խայտառակություն․ Bellagio ռեստորանային համալիրում շահարկում են հերոսների անունը՝ Ամանորը զուռնա-դհոլով անցկացնելու համար

Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչները թերևս հեռու են հասկանալու համար, թե ինչ է Ազգային արժանապատվությունը․․․ Համենայնդեպս նրանցից որոշները, իսկ մասնավորապես Բելաջիո (Bellagio) ռեստորանային համալիրի տնօրինությունը (Սերժիկ Սարգսյան), թերևս չեն կարողանում պատկերացնել ինչ է ազգային կորուստը, սուգը և ցավը․․․․ 

Մինչ ծնողներն իրենց փոքրիկներին փորձում են հասկացնել, համոզել, բացատրել, որ այս տարի տունը չեն զարդարի Ամանորի կապակցությամբ, որ նույնիսկ տոնածառ չեն դնի, որովհետև պատերազմի մեջ ենք, որովհետև շատ զինվորներ են մահացել, որովհետև գրեթե տուն չկա, որ այս պատերազմում հարազատ կամ մտերիմ կորցրած չլինի, որովհետև այդ մարդիկ արժանի չեն անտարբերության, որովհետև այդ մարդիկ իրենց կյանքը հանուն մեր խաղաղության զոհած քաղաքացիներ են, որովհետև համազգային սուգ է, որովհետև․․․․ ու մի շարք որովհետևներ, Բելաջիոյի ու էլի որոշ ռեստորանային համալիրների ղեկավարները քեֆ-ուրախության պատրաստություն են տեսնում․․․

Օրինակ, հենց Բելաջիոյում, խոստանում են դեկտեմբերի 31-ի գիշերը դարձնել «անմոռանալի ու ջերմ գիշեր», ինչպես նաև առաջարկում. «Անցյալում թողնենք ծանր տարին և դիմավորենք նոր տարին նոր ու իսկական հաջողությունների ակնկալիքներով»․․․

Լո՞ւրջ, իսկապես չեք գիտակցում, թե ազգի համար ինչ մեծ վիշտ է տեղի ունեցել, ու ինչ սուգ է բոլորիս համար․․․ և դեռ երգիչներ Գևորգ Մարտիրոսյանը, Շպռոտը, Գայա Արզումանյանը, Սարգիս Ավետիսյանը, Մագան, Նիկ Եգիբյանը և Ռուզան Ավետիքյանն էլ պատրաստվում են երգել այդ մեծ, շքեղ ու հանդիասավոր տոնակատարությանը․․․ 

Այսանից հետո էլ դեռ երգ ու պարի տրամադրություն ունե՞ք․․․  ի՞նչ սրտով եք երգելու․․․

Ամոթ ու խայտառակություն ազգի ու հենց իրենց՝ կազմակերպիչների, երգիչների ու բոլոր այն մասնակիցների, ովքեր արդեն տեղեր են պատվիրել այս միջոցառմանը․․․

 

 

Իհարկե, Բելաջիոյի այս խայտառակ հայտարարությունից ճիշտ մեկ օր անց, համալիրի ղեկավարները, հավանաբար դժգոհությունների ալիքի ֆոնին, որոշել են մեղմել հասարակության զայրույթն ու փոխել են հայտարարության տեքստը։

Նկատենք, որ այս տեքստը ևս նախորդից ոչնչով չի տարբերվում։ Ավելին՝ բովանդակային առումով այն ավելի վատն է, քանի որ այս անգամ հերոսների անունն ավելի ընդգծված է շահարկվել։ 

Այս մի տեքստով էլ, պարզվում է, դեկտեմբերի 31-ին ոչ թե բոլորին մոռացնել կտան անցյալ վատ հիշողությունները, այլ հակառակը՝ այդ երեկոն կլինի «հիշատակի երեկո» և ողջ հասույթն էլ կփոխանցվի զոհվածների ընտանիքներին․․․

Այլ կերպ ասած՝ այս անգամ էլ «տերերը» խաղացել են մարդկանց նուրբ լարերի վրա՝ զոհերի հիշատակը շահարկելով․․․ 

Պետք է պարզապես չեղարկվեր միջոցառումը, ոչ թե մի հայտարարությունը փոխեիք՝ ավելի անհեթեթ ու վատ մեկ այլ հայտարարությամբ. դրանից միջոցառման էությունը չի փոխվում, այն մնում է քեֆ-ուրախություն․․․

 

 

Մի փոքրիկ դիտարկում ևս․ գուցե զոհերի անունները շահակելու և անհեթեթ հայտարարությունների փոխարեն ձեր համալիրում 10 օր առաջ կազմակերպված միջոցառման հասո՞ւյթը լուռ ու մունջ փոխանցեիք այդ հերոսների ընտանիքներին ու այս տարի էլ զերծ մնայիք «ուտուշ-խմուշներով» եկած հասույթներից։ Այդպես մաքուր ու հանգիստ կլիներ ձեր խիղճը թե՛ հերոսների ու թե՛ նրանց ընտանիքների առաջ (իհարկե, եթե խիղճ ասվածը ձեզ հասանելի է)։

Դուք, որ բիզնեսմենի հոգեբանությամբ, միայն շահն եք տեսնում, թե կան նոր տարին նշել ցանկացողներ, կան նաև այն կազմակերպողները, չե՞ք մտածել ոչ մի րոպե, որ այդ ծնողները ձեր տված 2 կոպեկի կարիքը չունեն (եթե իհարկե տալու եք նրանց այդ գումարը), նրանք տան հույսն ու լույսն են կորցրել, նրանք պարզապես ուզում են, որ մարդիկ ճանաչեն իրենց հերոս տղերքին, հարգեն նրանց հիշատակը․․․ հարգեն ոչ թե զուռնա-դհոլով, և քահ-քահ ծիծաղելով իրար նոր տարի շնորհավորելով և սուտ կենացներով, այլ հարգեն լուռ, առանց ճայթուկ-պայթուկների, առանց քեֆերի ու սուտ հասույթների հավաքագման, հարգրեն՝ հասկանալով, գիտակցելով կորուստը և համազգային վիշտը․․․

Ո՞ւր մնաց ձեր մարդ տեսակը․․․