Այս պահի դրությամբ` այո-ն գերակշռում է. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքները, որոնք օնլայն ռեժիմով փոփոխվում են։
Այսպես՝ ժամը 23.34-ի դրությամբ մշակվել են 24 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 6043 (կամ 76.25%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 1590–ը (20.76%)։
Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցել է 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։