Վիկ Դարչինյանն ու պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են (լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են:
Aysor.am-ի հետ զրույցում ավահիր Եղիկյանն ասել է, որ ամուսնացել են հոկտեմբերի 1-ին, բայց նախօրոք պլանավորած հարսանիքը չարեցին, քանի որ պատերազմ էր սկսվել։
«Եկեղեցում պսակադրվեցինք ու մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցեցինք», - ասել է Ջավահիր Եղիկյանը։
Զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, մյուս կեսն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում;
Նշենք, որ Վիկ Դարչինյանը նախկին ամուսնությունից 2 որդի ունի։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր, ավագ որդին՝ 12, կրտսերը՝ 6 տարեկան։