Շատերս այդ ցուցակում մեր ընկերներին ենք փնտրում, հոգու խորքում հույսեր փայփայում, որ շատերը ոչ թե զոհված են, այլ անհետ կորած և դեռ կվերադառնան. Աբրահամյան
Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։ Ծանր ապրումներ են՝ անընդհատ թերթել զոհված տղաների անունները։ Շատերս այդ ցուցակում մեր ընկերներին ենք փնտրում, էլ չեմ ասում, որ հոգու խորքում հույսեր փայփայում, որ շատերը ոչ թե զոհված են, այլ անհետ կորած և դեռ կվերադառնան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Պատերազմից հետո տարբեր խողովակներով անընդհատ փնտրում եմ իմ հետ առնչած բոլոր սպաներին, պայմանագրայիններին, ժամկետային զինծառայողներին՝ զգուշորեն փորձելով ճշտել՝ շարքո՞ւմ են, վիրավո՞ր․․․
Մեզ հավաքվել է պետք, սթափվել: Որևէ դեպքում թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արվածը մնա օդում։ Պետք է պինդ կանգնել հողին և տեր կանգնել երկրին»,-գրել է Աբրահամյանը: