Մախաչկալայում ահաբեկչություն է կանխվել
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ ահաբեկչական հարձակման նախապատրաստում են կանխել Մախաչկալայում: Այս հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ի հայտարարությանը:
«Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ ահաբեկչական գործողության նախապատրաստում է կանխել Դաղստանի Հանրապետության Մախաչկալա քաղաքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ:
«Խմբի անդամները նախատեսում էին պայթուցիկ սարք գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, ինչին պետք է զինված հարձակում հաջորդեր Դաղստանի հանրապետության ՆԳՆ աշխատակիցների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: