Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Արտահերթ ընտրության արտացոլանքը․․․ սառեցնել հրաժարականի պահանջը՝ թքելով հայրենիքի վրա

«Ես պաշտոնս կարող եմ թողնել միայն ժողովրդի պահանջով»․ այս նախաբանով ու երկար-բարակ տեքստով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 2021 թվականին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին․․․

Իհարկե, չի քննարկվում, որ Փաշինյանն իրականում այդ ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ նա ոչ միայն մսխեց ժողովրդի վստահությունն ու իրեն տրված իշխանությունը, այև երկիրը տառացիորեն նվիրեց մեր վաղեմի թշնամուն՝ թուրքին։

Նա պետք է պարզապես հրաժարական տա և պատժվի այն բանի համար, որ ժողովրդի անունից հայտարարություններ անելով՝ 2 տարի և 7 ամիս մոլորեցրել է մարդկանց, արել այն, ինչ իրեն է ձեռք տվել ու ի վերջո՝ երկիրը հանձնել թշնամուն։

Այժմ նա գոնե ժողովրդի կողմից որպես ընտրյալ (իսկ ժողովուրդն իսկապես տվել է իր քվեն Փաշինյանին ու նրա թիմին), պետք է գեղեցիկ ձևով հրաժարականի տեքստ կարդար կամ շարադրեր իր ֆեյսբուքյան էջում, ոչ թե հայտարարեր արտահերթի մասին՝ իր աթոռից կառչած մնալու և ախորժակը բացված պաշտոնյայի նման, մի երկու պատառ ավել թռցնելու համար։

Իհարկե կարելի էր մտածել, որ արտահերթը կանցնի արդար ու ազնիվ և Փաշինյանն իր ՔՊ-ականներով կմնա պատմության գրկում, բայց Նիկոլի երկար-բարակ տեքստից հազիվ թե կարելի է երազել արդարության մասին։

Իրականում, շատ համայնքներ արդեն, իրենց ղեկավարների հետ, դեմ են Փաշինյանի իշխանությանն ու պահանջել են նրա հրաժարականը։ Նիկոլի հրաժարականն են պահանջում նաև բազմաթիվ արվեստագետներ, կրթական համակարգի ներկայացուցիչներ, գործարարներ, հոգևորականներ, ծերեր ու երիտասարդներ․․․ Ու թեև նրանց թիվն իրականում շատ մեծ է, սակայն Նիկոլն իր վերոհիշյալ տեքստում սահուն ակնարկում է, թե ժողովուրդը չի միացել իր հրաժարականի պահանջին․․․

Այստեղ երկուսից մեկը՝ կամ նրան սխալ են զեկուցել, կամ դա նրա հերթական մանիպուլացնող հայտարարությունն է, որով փորձում է դարձյալ խաբել, գոնե դեռ իրեն հավատացող մասսային․․․ Մինչդեռ բողոքի ակցիաները պարզորոշ բացահայտեցին՝ Նիկոլի իշխանությունը պահվում է բացառապես ֆեյքերի, իր շրջանակի մարդկանց ու նրա հարազատների և իհարկե՝ ուժայինների, կոնկրետ ուժի կիրառման միջոցով։ 

Մյուս կողմից էլ, արտահերթը Նիկոլի համար իրական փրկություն կարող է լինել․․․

Որքան էլ նա գոռա ու բղավի, թե ժողովուրդն իր հետ է ու ժողովուրդը չի միացել ընդդիմության պահանջին, այնուամենայիվ, նա այնքան էլ հիմար չէ, ու հասկանում է, որ իրականում իր վարկանիշը ոչ թե գլորվում, այլ գահավիժում է․․․

Նա վերջերս առճակատվեց այդ իրականության հետ Եռաբլուրում, ապա՝ Սյունիքում․․․

Եթե քաղաքացիներն ինքնաբուխ հավաքվում են իր հրաժարականը պահանջելու, ապա Նիկոլի կողքից կամ նրա հետ քայլելու համար՝ քաղաքացիներին, մեղմ ասած, «բերման են ենթարկում»․․․

Փաշինյանը նաև գիտակցում է, որ շատերն իրապես դեմ են իրեն և շատ կցանկանայիր միանալ համընդհանուր շարժմանը, բայց նրանք դեմ են նաև որպես վարչապետի թեկնածու տեսնել Վազգեն Մանուկյանին (այս հանգամանքը գուցե Նիկոլին «գոտեպնդում է»)... 

Այնպես որ, Փաշինյանի ձևակերպումը, թե չկա իր հեռացման պահանջ՝ սխալ է ու հարաբերական։ Պահանջը կա՝ պարզապես գուցե ճիշտ չէ ընտրված մրցակիցը, այսինքն՝ այն մարդը, ում անձը կընդունվեր մեծամասնության կողմից․․․

Ինչևէ, ամեն դեպքում, Նիկոլին ձեռք է տալիս քաղաքական ճանապարհով հեռանալը, բայց չի բացառվում, որ ընտրությունների միջոցով նա քաղաքացիներին, այսինքն՝ այն մարդկանց, ում իբր սիրում էր, կտանի ներքին բախումների։ Չի բացառվում նաև, որ այս իրավիճակից կարող է օգտվել թշնամին, ու էլ ավելի բարելավել իր սահմանային դիրքերը․․

Հայաստանին այս պահին արտահերթ ընտրություններ պետք չեն, քանի որ դրանք երկրի փլուզման պատկերը կամբողջացնեն։ Այս պահին պետք է պարզապես Նիկոլի հրաժարականն ու անցումային կառավարության հանձնումն այն մարդուն, ով կարող է երկրի համար նպաստավոր հարց լուծել․․․

Արդեն իսկ նվիրատվություն արված Արցախի ու Հայաստանի տարածքների վերադարձի մասին այս փուլում տրամաբանական է, որ չի կարող խոսք լինել, բայց եղածը պահելու և դեռևս չհաստատված սահմաների անվտանգության գոտին ապահովելու հարցում անցումային իշխանությունը կարող է օգտակար լինել։

Նիկոլի պարագայում դրա հավանականությունը բացառվում է, հատկապես, որ նա անընդհատ խոսում է ոչ թե հայերի ազատագրած, այլ գրաված տարածների ու 26 տարի այդ տարածքներն օգտագործելու մասին, և հայտարարում է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն իրենց տերերին՝ թուրքերին․․․

Այս իրավիճակում հարկավոր է ոչ թե արտահերթ ընտրությունը, այլ հրաժարական։ 

Ինչ վերաբերվում է Նիկոլի առաջարկին, թե  արտահերթի քննարկման նպատակով պետք է հանդիպի բոլոր ուժերի, այդ թվում նաև արտախորհրդարանական ուժերի հետ, ապա ևս չի տեղավորում բանականության մեջ․․․

Քաղաքական ուժերը հանդիպեն դավաճանության մեջ մեղադրվող ու կապիտուլյացիա ստորագրած ղեկավարի հետ, որ ի՞նչ անեն, կամ ի՞նչ խոսեն․․․

Եվ ի վերջո, հայրենիքը կորցնելու վտանգի առաջ կանգնած մարդիկ տաք գլխով չեն կարող ճիշտ վարչապետ ընտրել, որպեսզի հերթական անգամ չսխալվեն․․․

Այս ամենը Նիկոլը գիտակցում է, ու եթե այդ գիտակցությամբ նա հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին՝ նշանակում է նա մտածում է իր մասին, իր գլորվող վարկանիշը փրկելու և աթոռը պահելու մասին․․․  

Արտահերթ ընտրությունները նաև կսառեցնեն իր հրաժարականի ու առավելևս՝ դավաճանության համար իշխանական զույգին պատժի ենթարկելու պահանջը․․․

․․․Ու թած, թե հայրենիք չի դրված կշեռքի մյուս նժարին ու հայրենիք չենք կորցնում․․․

Արմինե Մկրտումյան