Իմքայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանը (Եկածիրին) Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին նիստի ժամանակ անվանում է դեբիլ (տեսանյութ)
Այս տեսանյութը մեկ տարի առաջ ինձ մոտ էր, բայց ես չհրապարակեցի: Տեսանյութում իմքայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանը (Եկածիրին) Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին նիստի ժամանակ անվանում է դեբիլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:
«Հիմա, նույն պատգամավորը, իբր էթիկայի կանոնները խախտող արտահայտություն անելու համար, ցանկանում է պաշտոնանկ անել Նաիրա Զոհրաբյանին, ում ինքն անվանում էր դեբիլ:
Այ սա է սրանց երկերասանիությունը... լավ են անում, քիչ են անում, հասնում ա բոլորին»,-գրել է Մալյանը: