Ոստիկանության թեժ գծին ստացվել է 234 ահազանգ
Ժամը 22։00-ի դրությամբ այսօր ոստիկանության թեժ գծին ստացվել է 234 ահազանգ: Դրանցից 30-ն արդեն իսկ ուղարկված են նախաքննական մարմիններ, 114-ը՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան քննություն կատարելու նպատակով, մնացած 90-ի դեպքում դեռևս ստուգվում են փաստերը։
Այդ մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը:
«Դրանցից 29-ը վերաբերել են քվեարկելն ուղղորդելուն, 18-ը՝ ընտրատեղամասերում կուտակումների վերաբերյալ, նույնքան՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն, 20-ը դիտորդական գործունեությանը խոչընդոտելուն, 24- ընտրակեղծիքի կամ լցոնումների, 8-ը՝ վստահված անձանց թվաքանակի խախտման, 31-ը այլ անձի փոխարեն քվեարկելուն, 5-ը՝ քարոզչության, 13-Ը ընտրացուցակների ճշգրտման, 4-ը վստահված անձանց սպառնալիքի, 17-ը կրկնակի քվեարկության, 7-ը՝ ընտրակաշառքի, 7-ը բռնության կամ ծեծի, 2-ը՝ բաց քվեարկության, նույնքան էլ՝ հարկադրանքի, ևս 29-ը տեղեկատվական բնույթի հարցեր են եղել, որոնք տեղում ճշգրտվել են ոստիկանության կողմից»,-ասաց նա։