Խնդրում եմ, աչալուրջ եղեք, ՌԴ-ի հետ մի բան արեք՝ մեր հողը մնա մեր ձեռը. Աբովյանն ուղիղ եթերում զանգեց Շուռնուխի գյուղապետին. VIDEO
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հանդիպել է Աժ պատգամավորների հետ ու պատասխանել նրանց հարցին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը զանգահարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանին:
Վերջինս պատմեց, որ ճանապարհի հատվածի չափագրման աշխատանքներ են եղել, որին ինքը չի մասնակցել, եղել են միայն ԱԱԾ աշխատակիցներ, որոնք ասել են՝ պետք չէ իր ներկայությունը: Նա ասաց նաև, որ 12 տուն է ընկում ադրբեջանցիներին հանձնված սահմանին: