Սյունիքը ՊՆ ուշադրության կարիքն ունի. սյունեցիներին պետք է զենքի թույլտվություն տալ՝ ինքնապաշտպանության համար. Կապանի քաղաքապետ. VIDEO
Սյունիքը Պաշտպանության նախարարության ուշադրության կարիքն ունի և լավ կլիներ, որ հիշեցնեիք նախարարությանն այդ մասին: Այս հայտարարությամբ Ազգային ժողովի պատգամավորներին դիմեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Նա նկատեց, որ հարկավոր է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն սահմանին կանգնած տղաների, այլև Սյունիքի բնակիչների համար:
Քաղաքապետն առաջարկեց պատգամավորներին հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով զենքին տիրապետող սյունեցին կարող է զենք ունենալ՝ թշնամուց ինքնապաշտպանվելու և ընտանիքին պաշտպանելու համար:
«Դա վստահություն կլինի մեր բնակիչների համար: Թեկուզ Կապան-Գորիս ճանապարհն էլ անցնելիս՝ մարդիկանց մոտ պետք է վստահություն լինի: Իսկ այդ վստահությունն այս պարգայում ձեռքի տակ զենք ունենալն է»,-ասաց քաղաքապետն ու նկատեց, որ յուրաքանչյուրը տանը պետք է զենք ունենա, որ վախ չլինի մարդկանց շրջանում:
Մանրամասները՝ տեսանյութում