Ադրբեջանցիներն առաջարկել են 100-150մ հետ քաշվել՝ չեզոք գոտի ապահովելու և զինվորների հնարավոր բախումներից խուսափելու համար. Կապանի քաղաքապետ
Ադրբեջանցիներն առաջարկում են իրենց դիրքավորված սահմաններից ինչ-որ չափով հետ քաշվել՝ անվտանգության գոտի ապահովելու համար: Այս մասին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Նա նշեց, որ առաջարկվում է հետ քաշվել 100-150 մ, որպեսզի զինվորներն իրար հետ շփում չունենան և կոնֆլիկտներ չառաջանան:
Սակայն Պն-ից առաջարկել են համակարգային մոտեցմամբ այդ գործընթացին գնալ, այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով:
«Կան հատվածներ, որ հենց ադրբեջանցիներն են եկել սահմանի եզրին դիրքավորվել: Հիմա սպասում ենք քննարկեն, տեսնենք՝ ինչ կասեն»,- ասաց քաղաքապետը՝ չբացառելով, որ դեռևս դիրքային փոփոխություններ կլինեն:
Նա նկատեց, որ այս պահին սահմանների վրա լուրջ աշխատանքներ չեն տարվում, որպեսզի նույն անակնկալը չմատուցվի իրենց: