ԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները
Հասարակություն

Հայրենիք սիրել, նշանակում է լինել նախկի՞ն, թալանչի՞, կոռուպցիոնե՞ր․ հոգեբան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի։ Ես կասեի նույնիսկ պառակտվել է։ Սովորաբար նման պառակտման ժամանակ քաղաքացիական բախումները դառնում են անխուսափելի։ Սակայն համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին դա քիչ է հետաքրքրում։

Ժողովրդի բաժանումը տեղի է ունենում արդեն 3 տարի։ Հիմքերը դրվեց այս իշխանությունների կողմից և ի սկզբանե տրվեց «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ» բաժանումը, որի կոնտեքստն էր հետևյալը՝ «ՍԵՎ» - նախկին, թալանչի, կոռուպցիոներ... «ՍՊԻՏԱԿ»՝ հպարտ, հեղափոխական, ՔԱՅԼՈՂ... Ինչպես տեսնում ենք իրական պատկերում «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» ոչ մի կերպ չէին համապատասխանում իրենց հայտարարած «ՍԵՎԵՐԻ» հակադիր կերպարին, սակայն հայտարարելով իրենց «ՍՊԻՏԱԿ» հույսով էին հոգեբանական ազդեցություն ունենալ ժողովրդի վրա, որ իրենք՝ «ՍԵՎԵՐԻ» բնորոշիչների հակադիր բնորոշիչներն են կրում...

Այս բաժանումը ոչ մի կանոնի չեր ենթարկվում և դրված էր սին հիմքերի վրա, սակայն հանրության մեջ իրականում ինչ-որ բաժանում կար և իհարկե «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» թելադրած կանոնով, այս բաժանումը պետք է բնականոն կերպով տրանսֆորմացվեր։ «ՍԵՎԵՐԸ»՝ նախկին էին, սակայն նրանցից ոչ բոլորն էին թալանչի և կոռուպցիոներ, դրան էլ գումարած այս բանակը համալրվեց՝ «ՍՊԻՏԱԿՆԵՐԻՑ» ավելի նոր ու առաջադեմ մարդկանցով և բնականաբար ի սկզբանե դրված «ՍԵՎ» գաղափարը սկսեց բնականոն կերպով փոխվել ու ըստ գաղափարի այս թիմը դարձավ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ» մի մեծ բանակ։ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» շատ արագ իրենց սպառեցին, քանզի չունեին իրենց գաղափարախոսության հիմքում դրած ոչ մի կոնստրուկտիվ հենք և հիմնվում էին միայն «մերժում» գաղափարի վրա, որից հետո դաշտը դատարկ էր մնում։ ՆՐԱՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆ ՇԱՐՈւՆԱԿԱԲԱՐ ՍՏԵԼ և միակ մոտիվացիա իրենց համար ունենալ իրենց իշխանությունը պահելը։

3 տարի շարունակ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» սկսեցին պայքարել արդեն «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ» դեմ։ Բնականաբար պայքարը իրենց չստացվեց, որովհետև գաղափարային առումով շատ տարբեր բաների մասին էր խոսվում։ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» շարունակում էին ասել՝ թալանել են..., ընդ որում մարդկանց մասին, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի լծակ չեն ունեցել և պետական որևե պաշտոն չեն զբաղեցրել, իսկ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ» ուղղակի ասում էին՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻ ՎԱՃԱՌԵՔ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻ ԿՈՐԾԱՆԵՔ, ԱԶԳԸ ՄԻ ՊՂԾԵՔ։

Ակնհայտորեն, արտախորհրդարանական ընդդիմությունը, «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» ներկայացրած «նախկիններից» վաղուց արդեն վեր ածվեց ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ, որտեղ իհարկե կան նաև նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ իսկ ո՞վ է ասել, որ նախկին իշխանություններում հայրենասերներ չկան։ Ի վերջո «նախկինների» մեջ կային բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով մասնակցել էին Արցախի ազատամարտին և ազատագրել էին մեր հայրենիքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ հայրենասիրություն։

Ինչևե, 2020 թվականի նոյեմբերի 9-ին «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» ստորագրեցին այն չարաբաստիկ համաձայնագիրը, որի շնորհիվ մենք ԲՈԼՈՐՈՎ կորցրեցինք մեր Հայրենիքը։ Այդ համաձայնագիրը ստորագրվեց մոտ 5000 զոհված հերոս-երիտասարդների գնով, տասնյակ հազարավոր վիրավորների և հաշմանդամների գնով, հարյուրավոր գերիների ու անհետ կորածների գնով... Ասեմ, որ արդեն անցել է 46 օր և մենք ամեն օր կորցնում ենք մի կտոր մեր հայրենիքից և ամեն օր գերեվարվում են նոր ու նոր ՀՀ զինվորներ և քաղաքացիներ։ Իրավիճակը «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» կողմից բացարձակ չի հսկվում, սակայն նրանք շարունակում են ապրել իրենց հանրային կյանքն այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։ Դեռ մեր հերոսների արյունը չչորացած հայտարարում են, թե պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ զինվորներին սպանած և խոշտանգած թշնամու հետ, թողնում են, որ գյուղապետերը իրենց խնդիրները լուծեն թշնամու հետ... Հենց սա էլ առիթ հանդիսացավ, որ բնականոն կերպով, «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» վերանվանվեն «ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԻ»։

Այո, այսօր Հայ հանրությունը, ամբողջ աշխարհով կիսված է երկու մասի՝ պառակտված է։ Այդ պառակտման հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և պատասխանատու են բացառապես իրենք։ Սակայն այդ բաժանումն իր բնականոն էվոլյուցիան ապրելուց հետո արդեն ոչ թե «սև / սպիտակ» է, այլ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ / ՀԱՅՐԵՆԱԴԱՎ»։ Այս ամենի զավեշտալին նա է, որ այս երկար էվոլյուցիայի հետ «ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԸ» էվոլյուցիայի չենթարկվեցին և շարունակում են գոռալ ու վախեցնել այլևս անհայրենիք Հայ ժողովրդին՝ նախկիներ, թալանչիներ, կոռուպցիոներներ...»: