Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում
Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը:
«Փա՛ռք հայրենիքի պաշտպանության խրամատում զոհված բոլոր հերոսներին»,-գրել է քաղաքապետը: