Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր Արցախ․ ակցիա` ընդդեմ Աննա Հակոբյանի
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում:
Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին:
Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:
Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:
Արցախի չծախված լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու»։
Ավելի ուշ նա տեղեկացրել է. «Ավելացնեմ, որ մի 2 ժամ առաջ ինձ զանգեցին Երևանից' առաջարկով որ որպես լուսանկարիչ նկարեմ այս պղծությունը։
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՄ»։