Սյունիքի մարզ, Որոտան գյուղ, Տաթև ՀԷԿ. ծածանվում են Ադրբեջանի դրոշները
Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։ Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթեւ» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը եւ Որոտան համայնքը։
Բացի դրանից, նաեւ այգեգործական տարածքներ են անցնում թշնամուն՝ «մարդիկ տներ էին կառուցում, խաղողագործությամբ զբաղվում, տնտեսություն վարում, ամբողջն իրենց է մնում:
Ավելի վաղ հայտնել էին, որ Որոտանն ու Շուռնուխը կհանձնվեն թշնամուն: