ՄԻՊ Արման Թաթոյանը Մոսկվայում է. գլխավոր նպատակը՝ գերիների վերադարձին նպաստելն է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։
Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու։