Ես ում եմ մի փոքր գաղտնիք բացել, իմ նամուս թասիբը թույլ չի տալիս ավելին ասել. Առուշ Առուշանյան (տեսանյութ)
Ինչի՞ համար ենք մենք էդ հողերը տալիս, երբ որչ մենք էդ հողերը պահել ենք, կամ Ֆիզուլիի ու Կուբաթլուի շրջանը պայմանագրի մեջ որևէ կետով ֆիքսված չեն: Պետք է մնայինք այնտեղ, որտեղ կանգնել էր պատերազմը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Ես ուզում եմ մի փոքր գաղտնիք բացել, իմ նամուս-թասիբը թույլ չի տալիս ավելին ասել, բայց այս ընթացքում մեր պետությունը, որևիցե սուբյեկտ չի կարող գալու ու նշել, որ ինքը որևիցե գործառույթ է կատարել:
Մամուլում գրել են, որ «Բեսթ ռոուդ» ընկերությունը իբր թե պատկանում է ինձ և 16 մլն դրամի չարաշահում է արել, ես հիմա մի քանի փակագիծ կբացեմ: «Բեսթ ռոուդ» ընկերությունն այն ընկերությունն է եղել, որը պատերազմի ամբողջ ընթացքում կատարել է ողջ զինտեխնիկան տեղափոխելու, վայրից վայր տանելու աշխատանքը, ուղղակի ծիծաղելի է այդ գումարը, որը երևի այդ ընկերության մեկ օրվա վառելիքի ծախսն է եղել:
Կազմակերպության երկու սեփականատերերից մեկը իմ ընկերն է, մեկը իմ բարեկամը, նա ՌԴ-ում նույն բիզնեսով է զբաղվում, Գորիսում ներդրումներ է արել՝ 4 մլրդ դոլարի, էդ նույն կազմակերպությունը, երբ որ մենք Ջաբրաիլում էինք, մեր պետությունը մեզ չէր տվել նույնիսկ տարրական բրոնժիլետ կամ կասկա, այդ ընկերությունը 3 օրվա մեջ հասցրել է ոչ միայն մեր զորքի, այլև հարյուրավոր մարդկանց համար: Մի քանի հարյուր միլիոն դրամի գործողություններ է արել: Տվյալ ընկերությանը մեր պետությունը լիցենզիա չի տվել: Ես 3 անգամ առիթ եմ ունեցել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարց ուղղելու` աչքերի մեջ նայելով. ինչո՞ւ թույլտվություն չեք տալիս այս մարդկանց, ինչո՞ւ եք քրգործեր հարուցում»:
Մանրամասները՝ տեսանյութում