Նախնական գնահատմամբ՝ Արցախի տնտեսությունը մոտ 2 մլրդ դոլարի վնաս է կրել․ Արտակ Բեգլարյան
Ակնհայտ է, որ շատ լուրջ վնասներ են հասցվել ԱՀ տնտեսությանը, անզեն աչքով, տարբեր փորձագետների գնահատմամբ՝ ուղիղ վնասը մոտավորապես մինչև 2 միլիարդ դոլարի կարող է հասնել, ինչը շատ մեծ վնաս է՝ ԱՀ տարեկան ՀՆԱ-ի մի քանի անգամը։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել՝ ԱՀ գործադիր իշխանությունում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։
Նա ընդգծեց, որ տվյալները նախնական են, դեռևս պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի։