Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Նույնիսկ փառահեղ հաղթական ճանապարհ անցած գործիչներին չի ներվում հողերի զիջումը, էլ չեմ խոսում` հողերի հանձնման, պարտության, վաճառքի, դավաճանության, մասին. Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում «Համեմատելով անհամեմատելին» վերտառությամբ գրառում է կատարել: Նա անդրադարձել է Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի գործունեությանը և մասնավորապես Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ Յասեր Արաֆաթի հետ ստորագրած «Օսլոյի պայմանագրին», ինչից հետո ստեղծվեց Պաղեստինյան Ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի մասնակի վերահսկողությունը: Ջուլֆալակյանը շեշտում է՝ չնայած, որ իրավիճակները մեր այսօրվա դրության և այս օրինակի միջև զգալիորեն տարբեր են, և Իցհակ Ռաբինին կարելի է դասել 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչների շարքին, այնուամենայնիվ, սա ևս մեկ ծանրակշիռ ապացույց է, որ նույնիսկ փառահեղ հաղթական ճանապարհ անցած գործիչներին չի ներվում հողերի զիջում: Գրառումը՝ ստորև.

«Համեմատելով անհամեմատելին

Իցհակ Ռաբին - քաղաքական և ռազմական գործիչ: Իսրայելի 6-րդ և 11-րդ վարչապետը: Խաղաղության Նոբելյան մրցանակիր (1994թ): Իսրայելի առաջին վարչապետն է, ով ծնվել է հայրենիքում, երկրի միակ վարչապետը, ով սպանվել է պաշտոնավարության տարիներին:

19 տարեկանում Ռաբինն ինքնակամ զորակոչվել է «Պալմախ»: 4 տարի անց՝ 1945 թ-ին դարձել «Պալմախի» առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ։

Մասնակցել է Իսրայելի անկախության համար մղվող պատերազմին․ ղեկավարել Երուսաղեմում ընթացող ռազմական գործողությունները, կռվել է եգիպտական բանակի դեմ։

Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ մայոր, 1959-1963 թթ՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, 1964-1968 թթ՝ Գլխավոր շտաբի պետ:

Նրա հրամանատարությամբ իսրայելական բանակը փայլուն հաղթանակ տարավ «Վեցօրյա» պատերազմում:

1968 թ-ին ռազմական կարիերան ավարտելուց հետո Ռաբինը նշանակվել է ԱՄՆ -ում Իսրայելի դեսպան 5 տարի ժամկետով:

1974թ-ին Գոլդա Մեիրի հրաժարականից հետո դարձավ վարչապետ (ի դեպ, Մեիրը պաշտոնավարում էր 1969թ-ից։ 1973թ-ի Յոմ Կիպուրի պատերազմում Իսրայելի դժվարին հաղթանակից հետո նրա կուսակցությունը նույն թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններում վերահաստատեց իր առավելությունը (39,6%)։

Բայց պատերազմում կրած ծանր կորուստները և հատկապես իր կուսակցության ներսում եղած դժգոհությունների ալիքը ստիպեցին Մեիրին հրաժարական տալ և դրանով ավարտվեց նրա քաղաքական կարիերան‼️)։

1977թ-ին Ռաբինը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ ընդունելով պատասխանատվություն այն բանի համար, որ նրա կնոջ անունով արտասահմանյան բանկային հաշիվ էր հայտնաբերվել (ԱՄՆ-ում), ինչն այն ժամանակ արգելված էր իսրայելական օրենքով։

1984-1990թթ եղել է Իսրայելի պաշտպանության նախարար։

1987թ-ին բռնկված «Առաջին Ինթիֆադայի» սկզբնական շրջանում նա հրամայում էր զինվորականներին դաժանորեն ճնշել պաղեստինցիների ցույցերը։ Ընթացքում,սակայն, հանգեց այն եզրակացության, որ արաբա-իսրայելական կոնֆլիկտի լուծումը հնարավոր է ոչ թե բռնությամբ և ուժով, այլ բանակցությունների միջոցով։

Վարչապետի պաշտոնում 1992թ-ին վերընտրվելուց հետո, 1993 թ-ին Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախագահ Յասեր Արաֆաթի հետ ստորագրեց «Օսլոյի պայմանագիրը», ինչի համար էլ արժանացավ (Շիմոն Պերեսի և Յասեր Արաֆաթի հետ մեկտեղ) Խաղաղության Նոբելյան մրցանակի:

1993 թվականի սեպտեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրման նախօրեին, Ռաբինը Արաֆաթից նամակ ստացավ, որում վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում էր իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին: Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան-նամակ ուղարկեց, որտեղ պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից ՊԱԿ ճանաչման մասին: Այդ պայմանագրերի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան Ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի մասնակի վերահսկողությունը:

ՊԱԿ-ի հետ համաձայնագիրը պառակտեց իսրայելական հասարակությունը․ ոմանք վարչապետին հերոս համարեցին խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան՝ պաղեստինցիներին հող տալու համար (դրանք,ըստ նրանց, պատկանում էին Իսրայելին)

1994 թ-ին Ռաբինը ստորագրեց նաև Հորդանանի հետ հաշտության պայմանագիր։

1995 թ-ի նոյեմբերի 4-ին, երբ հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթից հետո Ռաբինը մոտենում էր իր մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին: 40 րոպե անց նա մահացավ հիվանդանոցում: Մարդասպանը 25-ամյա հավատացյալ ուսանող էր, ով իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»:

Քաղաքակիրթ աշխարհը ցնցված էր սպանությունից։

1997 թ-ից պաշտոնապես սահմանված է Իցհակ Ռաբինի հիշատակի օր։

«Իսրայելի Թագավորների» հրապարակը կոչվեց Ռաբինի անվամբ։ Նրա անունն են կրում հարյուրավոր շինություններ երկրով մեկ։

Թել Ավիվում կառուցված է Ռաբինի ժառանգության ուսումնասիրության հսկայական կենտրոն:

Չնայած, որ իրավիճակները մեր այսօրվա դրության և բերածս օրինակի միջև զգալիորեն տարբեր են, և Իցհակ Ռաբինին էլ կարելի է դասել 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչների շարքին, այնուամենայնիվ, սա ևս մեկ ծանրակշիռ ապացույց է, որ նույնիսկ փառահեղ հաղթական ճանապարհ անցած գործիչներին չի ներվում հողերի զիջում(նույնիսկ, ինչպես այս դեպքում է՝ շատ հիմնավոր....)

Էլ չեմ խոսում հողերի հանձնման, պարտության, վաճառքի, դավաճանության, անփութության և այլ արատավոր երևույթների մասին։

հ.գ. դե թող հիմա Իսրայելի որևէ վարչապետ փորձի/մտածի Պաղեստինին խաղաղության դիմաց զիջել որևէ տարածք, էլ չեմ ասում՝ այդ մասին նախապես բարձրաձայնի...

Նրանք ընտրել են լավագույնը լինելու տարբերակը՝ գործով, ոչ թե դատարկ խոսքերով»: