ԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները
Հասարակություն

«Այ քեզ բա՜ն, ո՞վ ա ասում, որ Երասխի դիրքը հանձնվելու ա»․ Երասխի համայնքապետը՝ տղերքի դիրքից իջնելու հրահանգի մասին

Արարատի մարզի հայ-ադրբեջանական շփման գծից մի քանի մետր հեռու գտնվող Երասխ գյուղի բնակիչները մտահոգված են։ NEWSPRESS.am-ի հետ զրուցում տեղի բնակիչներն ասացին, որ տղաներին հրաման է տրվել ուրբաթ օրը իջնել դիրքերից։ Գյուղում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ուրբաթ օրը դիրքը հանձնելու են ադրբեջանցիներին։

Տեղեկատվությունը ճշտելու համար, NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Երասխ համայնքի ղեկավար`  Ռադիկ Օղիկյանի հետ։

«Այ քեզ բա՜ն, ո՞վ ա ասում․․․ նոր-նոր լսում եմ նման բան»,-լսելով հարցը՝ պատասխանեց Ռադիկ Օղիկյանը՝ ծիծաղելով ու կողքի մարդկանց ներկայացնելով, թե ինչու են զանգում։ 

«Ծիծաղով ենք ընդունում լուրը»,-ասաց նա։

Համայքնի ղեկավարը նկատեց, որ իրենց դիրքը լքելու հրահանգ չի տրվել։

«Ես չգիտեմ, թե ում են ասել, բայց մեզ հաստատ ոչ ոք նման բան չի ասել ու չի էլ կարող ասել»,-ասաց համայքնի ղեկավարը։

Երբ պատրաստվում էինք հրապարակել նրա հերքման տեքստը՝ գյուղապետը հետ զանգահարեց և խնդրից նորից ներկայանալ, թե ում հետ է խոսել ինքը (թեև բարևից անմիջապես հետո, արդեն ներկայացրել էի լրատվական կայքն ու անուն ազգանունս)։

Ես նորից ներկայացա, որից հետո նա նորից հարցրեց, թե ո՞վ է նման բան ասել և խնդրեց կոնկրետ անուններ տալ, թե ով է այդ մասին ասել կամ գրել։

«Կոնկրետ անուն կարա՞ք տաք մի հատ, գտնենք, ճարենք տեսնենք, թե ինչ են ասել, գրել, ո՞վ է փորձել տարածել նման ապուշ բան»,-ասաց գյուղապետը։

Նա խնդրեց այն մարդկանց անուններն ու հեռախոսահամարները, ովքեր նման տեղեկություն են հայտնել, ինչին արձագանելով՝ նկատեցինք, որ մենք չենք բացահայտում մեր աղբյուրը։

-Պարոն Օղիկյան, Ձեր համար ի՞նչ տարբերություն՝ ով է ասել։ Հիմա կհրապարակենք, որ նման լուրեր են շրջանառվում, բայց Դուք հերքում եք։

-Չէ՛, համարը տվեք ինձ, ո՞վ է ասել։

-Ձեր ինչի՞ն է պետք, թե կոնկրետ ով է ասել։

-Որ իմանամ՝ զուտ հետաքրքրության համար, ուրիշ բան չմտածեք։

-Ի՞նչ պետք է մտածենք։

 -Դե որ ասում եք՝ Երասխից ա ասողը, կամ բան․․․ Երասխի տղերքը էսօր սաղ ինձ հետ կանգնած են ստեղ՝ սահմանին։ Զարմանալի ա ուղղակի, թե էդ ապուշությունը ով ա ասում։ Զուտ դրանից եմ վրդովվում։ Հիմա կոնկրետ հղում չե՞ք տալու, թե ումից եք նման բան լսել․․․

-Ո՛չ, կարևորը՝ հերքում եք տեղեկատվությունը։

-Լա՛վ, Աստված Ձեր հետ,-ասաց համայնքապետը, ապա, հավանաբար կողքին գտնվողների հարցին պատասխանելով, ասաց,-արա, մուտիլովկայա․․․

Չենք կարող ասել, թե կոնկրետ ինչը համյանքապետը համարեց «մուտիլավկա», բայց նկատենք, որ մեր աղբյուրի հետ զրույցում տեղեկացել ենք, որ թշնամուն է հանձնվելու Երասխ-Սադարակ հատվածում բլրի վրա գտնվող դիրքերից։ Տեղի բնակչությունն անհագստանում է, քանի որ այդ տարածքում նախկինում Ադրբեջանին է պատկանել 3 գյուղ, որոնք ավելի ուշ անցել են Հայաստանի վերահսկողության տակ։

Իսկ քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այս կամ այն տարածքը ադրբեջանցիներնն է և պետք է վերադարձնել, ուստի տեղի բնակիչներն մտահոգված են, որ այս հատվածը ևս պատրաստվում են հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, հատկապես, որ լսել են նաև, որ տղաներին ուրբաթ օրը իջեցնում են դիրքից։

Արինե Մկրտումյան