Լավ ա արել` ստորագրել ա, կապիտուլյացիա էլ չի եղել. սումկեն կտամ գլխիդ` կիմանաս. Փաշինյանի աջակիցը` ակցիայի մասնակիցներին. VIDEO
Հանրապետության հրապարակում, որտեղ անցկացվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիան, ժամանակ առ ժամանակ հայտնվում են Նիկոլի աջակիցներն ու փորձում սադրել հավաքվածներին։
Հերթականը մի կին էր, ով 99թվակնից հետո կատարված «ամեն ինչ գիտեր»։ Նա զայրացնող հայտարարություններով փորձում էր հունից հանել ակցիայի մասնակիցներին։
Կինը կրկնում էր, որ Փաշինյանը հող չի տվել և լավ է արել, որ ստորագրել է փաստաթուղթը։
«Լավ ա արել` ստորագրել ա, կապիտուլյացիա էլ չի եղել, սումկեն կտամ գլխիդ` կիմանաս»,-ասաց կինը ակցիայի մասնակիցներին: