Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Վազող տողեր

Էդ ո՞նց եղավ, որ հիմա հիշեցին. սյունեցիների հետ ճանապարհ փակելուց հետո Քաջարանի քաղաքապետը հրավիրել է ՔԿ՝ ամիսներ առաջ տեղի ունեցած վիճաբանության գործով

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է Քննչական կոմիտե՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, մի քանի ամիս առաջ հարուցված մի քրեական գործով: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

«Նախկինում հարուցված քրեական գործ է: Մոտ 5-6 առաջ քրեական գործ կար հարուցված՝ վիճաբանության հետ կապված: Մի փոքր վիճաբանություն էր եղել մեր քաղաքի երիտասարդների մեջ: Մեղադրյալի կարգավիճակ ունեմ, բայց դա ինձ համար էլ էր անակնկալ»,- ասաց քաղաքապետը:

Մեր հարցին, թե այսինքն՝ նրա հարցաքննության հրավիրվելը երեկ Սյունիքում ճանապարհներ փակելու հետ կապ չունի՞, Փարամազյանը պատասխանեց.

«Ես արդեն գիտեմ՝ խնդիրը որն է, դուք խնդիրը չգիտե՞ք. ովքեր հայրենասեր մարդիկ են ու պայքարում են այս հայրենիքի համար, այս ազնիվ, հայրենասեր մարդիկ էս երկրում տեղ չունեն, պիտի դավաճանները, չէ՞, այս երկրում տեղ ունենան, թե չէ մեզ նման մարդիկ իրան ձեռք չեն տալիս, որ ունենան: Մենք մոռացել էինք այդ քրեական գործի մասին, որովհետև իրենից ոչինչ չէր ներկայացնում: Էդ ո՞նց եղավ, որ հիմա հիշեցին»:

Նա նշեց, որ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում ինքը եղել է ճանապարհը փակած ժողովրդի կողքին. «Գորիս-Տաթև ճանապարհին էի: Ակցիային մենք էլ էինք մասնակցում: Դավաճանի մուտքն արգելվում է Սյունիքի մարզ»:

Քաղաքապետի խոսքով՝ իրենց պայքարը շարունակվելու է մինչև, նրա խոսքով, «սրանք հրաժարական տան»:

«Մեր ակցիային որևէ մեկը թող քաղաքական ենթատեքստ չկա: Մենք որևէ քաղաքական ուժի չենք սատարում, մեր խնդիրը լրիվ այլ է: Մեր խնդիրը հետևյալն է՝ Սյունիքն ուժեղ պահենք, ամուր պահենք, էս եղածը գոնե մնա մեր ժողովրդին, քանի որ էս ամենը մեր պապերն են մեզ ժառանգություն թողել, մենք՝ էլ որպես ժառանգորդներ, այս եղածը պատվով պահենք, սա էլ չտանեն ձեռքներիցս, թե չէ՝ այսպես որ թողնենք, մի գեղեցիկ օր սա էլ են տալու, ոնց որ թուրքերին բերեցին, լցրին այստեղ: Դրա համար մենք բոլորս՝ գիտակից մարդիկ, պիտի պայքարենք: Այն ժամանակ խոսում էին Արցախի մասին, Արցախը պրծավ: Հիմա էլ հերթը Սյունիքինն է: Բայց այստեղ բոլորն էլ հերոս մարդիկ են ու մինչև վերջ տեր են կանգնելու հողին»: