Անհնազանդության ակցիաները շարունակվում են. ոստիկանական խոշոր ուժեր են կենտրոնացած Երեւանի տարբեր հատվածներում
«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած բողոքի ակցիաները շարունակվում են Երեւանի տարբեր հատվածներում: Հիմնական և գլխավոր ակցիան Հանրապետության հրապարակում է:
Ցուցարարների մի մասը գտնվում են կառավարության շենքի մոտ: Ակցիաներ են ընթանում նաև ԿԳՄՍ նախարարության և դատախազության մոտ: Վերջին երկու ակցիաների մասնակիցներն այս պահին միացել են:
Կառավարության շենքի շուրջբոլորը ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված: Հատկապես ոստիկանական ուժերի կուտակումներ կան կառավարության շենքի հետեւից հատվածում, որտեղ բազմաթիվ ավտոբուսներ են կանգնած ոստիկանական ուժերով: