Մետրոպոլիտենը գործադուլ է անում, բայց մեքենավարները չեն կարող գործադուլ անել, նրանց մոտ, ըստ տեղեկությունների, ոստիկաններ են նստեցրել. Մանուկյան
Երևանի մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել ու միացել հանրահավաքին՝ Նիկոլի հրաժարականի պահաջով: Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ տեղեկացրել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Մեքենավարները չեն կարող գործադուլ անել, քանի որ, ըստ տեղեկությունների, ոստիկաններ են նստեցրել նրանց կողքին»,- ասաց Մանուկյանը՝ կոչ անելով ողջունել մեքենավարներին ու ամբողջ անձնակազմին:
Մետրոպոլիտենը գործադուլ է անում, ոչ թե ինչպես 3 տարի առաջ մի քանի վագոն փակելով ձև էին տալիս, թե մետրոպոլիտենը կանգնում է: