ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանում
Հասարակություն

Այս պահին միայն մեկ խնդիր կա՝ օր առաջ այս չարիքից ազատվելը. Լևոն Քոչարյան. Hraparak.am

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմադիրների միտինգներին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա երեկ hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցում է զուտ որպես շարքային քաղաքացի, ինչպես շատերը, եւ սա իր համար իրոք արժանապատվության հարց է՝ օր առաջ ազատվել այն մարդուց, «ով որ մեր երկրին, մեր ազգին բերեց հասցրեց այս խայտառակ վիճակին»:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է մտածում, հնարավո՞ր է մի օր նա էլ բարձրանա հարթակ եւ խոսի:

– Գիտե՞ք, մենք 2 տարուց ավելի է՝ ասում ենք, զգուշացնում ենք, եւ սա այն դեպքն է, որ ցավով պետք է ասեմ՝ ամենավատ ձեւով մեր մտահոգություններն իրականություն դարձան: Իսկ կմասնակցի միտինգներին, թե ոչ, չեմ կարող ասել, բայց ինքն իր դիրքորոշումը հայտնել է եւ հրապարակային կողմ է արտահայտվել Վազգեն Մանուկյանի թեկնածությանն ու ժամանակավոր կառավարության գաղափարին:

– Որքան էլ Փաշինյանից դժգոհությունը մեծ է, հասարակության մեջ մի շերտ կա, որ այս ակցիաների մեջ նախկինների վերադարձն է տեսնում, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր աջակցությունն է հայտնել, եւ դա ոմանց հետ է պահում փողոց դուրս գալուց:

– Ես հասկանում եմ այն, ինչ ասում եք, էլի եմ լսել նման կարծիք: Գիտե՞ք, ինձ թվում է՝ պետք է, որ մեր հասարակությունը կարողանա ինչ-որ բաներ իրարից սահմանազատել, որովհետեւ իրենք ընկել են հենց էն ծուղակը, որի մեջ իրենց գցել է էս ապաշնորհ իշխանությունը՝ իր ղեկավարով: Պետք է դրանից դուրս գալ: Ես կարծում եմ, որ կան կարող ուժեր եւ կան անկարող ուժեր: Հիմա, էս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը չի կարողացել ու մեր երկիրը հասցրել է էս խայտառակ վիճակին: Էստեղ պետք չի նայել՝ նախկին, ներկա: Էն, ինչը նոր պետք է ձեւավորվի, պետք է լինեն բոլոր կարող ուժերը՝ թե՛ ներկաներից, թե՛ նախկիններից, թե՛ ապագայից: Երկրորդը, որ, ինձ թվում է, հետ է պահում ինչ-որ տեղ մարդկանց, այն է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին՝ իշխանափոխությունը, շատ մարդ մասնակցեց դրան, շատ մարդիկ ունեին իրոք բարի նպատակներ, բարեփոխումների հույսեր, ու ինձ թվում է՝ էստեղ երեւի հոգեբանական խնդիր կա, որ դժվար է ընդունել, որ գուցե սխալվել են:

– Ասում են՝ նախկինների սխալների հետեւանքն էր այս ամենը նրանք ծախեցին հողերը, թալանեցին երկիրը, չզինեցին բանակը, դրա համար էլ պարտվեցինք, «խեղճ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ աներ՝ վատ ժառանգություն էր ստացել»:

– Գիտե՞ք ինչի է ինձ համար էս ամեն ինչը ծիծաղելի, որովհետեւ ես գիտեմ՝ սա էս իշխանության թեզն է, որ առաջ են քաշում՝ իրենց ապաշնորհությունն ինչ-որ տեղ քողարկելու համար: Բայց ես մի բան կարող եմ ասել՝ եթե մարդ ունի մտածելու, վերլուծելու ունակություն, թող մի հատ նայի հայտարարությունները: Ես մի քանի բան մատնանշեմ. երկրի վարչապետի անցած տարվա ամանորյա ուղերձը, որտեղ թվարկում է, թե ինչ լավ վիճակում է մեր բանակը, որ 80-ականների զենքի ամոթալի էջը փակել են, որ լավ է բանակում՝ սնունդը, կլուբնիկան, մայկա-տռուսիկը եւ այլն: Հետո եկանք հասանք տավուշյան դեպքերին: Էդտեղ արդեն իրենք իրենց ասածի կնիքը դրեցին՝ այ, տեսեք, մենք էսպիսի լավ արդյունք ունեցանք, որովհետեւ էլ նախկին թալանչիները չեն, էս չեն, էն չեն, դրա համար մեր բանակը կարողացավ հակահարված տալ, ինքը դա դարձրեց իր հաղթանակը, որ նախկինները չկան, ու մենք էսպես լավն ենք: Այսինքն՝ էն բոլոր վատ բաները, որ իրենք կապում էին նախկինների հետ, համարեցին փակված ու հստակ ֆիքսեցին, որ արդեն էդպես չի: Դրանից քանի ամիս հետո սկսվեց սեպտեմբերի այս պատերազմը, ու արդեն ինչ-որ մի պահից նորից սկսեցին այդ թեզը մտցնել՝ նախկինները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: